«The Reincarnation Orchestra»-ն Կրասնոդարում

Հունիսի 7-ին առաջին անգամ Կրասնոդարում ելույթ ունեցավ «The Reincarnation Orchestra» (Ռեինկառնացիա նվագախումբը): Պայծառ երաժշտություն, դրայվ, լուսային շոու՝ այս ամենը կարող էին տեսնել երեկոյի հյուրերը: Տպավորիչ ռեգգիի խառնուրդը, սկան, էթնո-պոպը և փողային նվագարանները առաջացրել էին հույզերի փոթորիկ:
Համերգը տեղի է ունեցել Կրասնոդարի Գ. Ֆ. Պոնոմորենկոյի  անվան ֆիլհարմոնիայում:
«The Reincarnation Orchestra»-ն՝ առաջին ռեգգի խումբն է և նոր խոսք Հայաստանի երաժշտական ասպարեզում, Armenian Music Awards-ի մրցանակակիր և տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ: Խումբը ստեղծվել է 2001 թվականին մենակատար Ռոլանդ Գասպարյանի շնորհիվ:
Նվագախումբը շրջագայում է ամբողջ աշխարհում՝ Գերմանիա, Փարիզ, Ավստրիա, Լեհաստան, Սերբիա, ԱՄՆ: Ռուսաստանում հանդես են եկել Մոսկվայում:
Համերգի ընթացքում խաղարկվեց ճանապարհորդություն դեպի Հայաստան չորս անձի համար: Այս միջոցառման կազմակերպիչներն էին «Avocado Studios» -ը, որոնք լիովին արդարացրեցին իրենց կարգախոսը՝ «Գերազանցում ենք Ձեր սպասելիքները»: