Պատմություն, մշակույթ

Երբ խոսում ենք Հայաստանի պատմության մասին, մենք պետք է հասկանանք, որ մենք՝ ժամանակակից հայերս, կազմում ենք այդ պատմության մասնիկը: Այժմ, այսօր, մենք շարունակում ենք ավելացնել հայ ժողովրդի պատմական տարեգրության էջերում մեր խոսքերը, մեր նախադասությունները, որոնք արտացոլված են մեր գործողությունների, մշակույթի, հայրենասիրության և մերձավորի սիրո մեջ:
Այո, հայ ժողովուրդը տեսել է շատ վիշտ: Արյունը՝ մեր նախնիների թափած Հայոց ցեղասպանության ժամանակ, շարունակում է զարկել ամեն հայի սրտում, ասելով մեզ, — «Ապրեք և Հիշեք»: Երկրաշարժի փոշին դեռ լիովին չի նստել հայկական լեռների քարե ժայռերին և չեն բուժվել դեռ Հայաստանի վերքերը:
Սակայն Հայաստանի պատմության մեջ կան բազմաթիվ հաղթանակներ: Հաղթանակներ, որոնք լուսավորեցին իր փայլով սուրբ Արարատի ժայռերը: Հաղթանակներ, որոնք այժմ փափկացնում են խիստ զինվորների դեմքերը Արցախում:
Հայ ժողովրդի մշակույթն և պատմությունը, նրա ստեղծագործ ոգին արտացոլված են հազարավոր գրքերի և երգերի, նկարների և հնչյունների, ճարտարապետական հուշարձանների և գիտական հայտնագործությունների մեջ: