Նաիրա Մոսինյան: Շոու-րումի բացումը Կրասնոդարում

Օրերս տեղի ունեցավ երկար սպասված միջոցառում նորաձևության սիրահարների համար՝ մոդելավորող-դիզայներ Նաիրա Մոսինյանի «mosiNiani» շոու-րումի հանդիսավոր բացումը: Բացի հագուստի դիզայնից, Նաիրան աշխատում է «Նարեկ» հայկական պարի համույթի ազգային տարազների ստեղծմամբ:
Այնտեղ ներկայացված էին նաև հայտնի ռուս և արտասահմանյան դիզայներների հավաքածուները:
Հյուրերին բացմանը գոհագրեց հաճելի երաժշտությունը և «Մարսել» հրուշակեղենի խանութի հյուրասիրությունը, մասնավորապես բրենդի խորհրդանիշով տորթը:
Նաիրան ցուցադրեց իր սիրված ստեղծագործությունը՝ «ռոք» ոճի զգեստը: Նոր հավաքածույի զգեստը համատեղում է շքեղություն և անսովոր գույնը: Շատ այցելուներ մոդելավորողի ստեղծագործական աշխատանքներին դեռ վաղուց ծանոթ էին:
Օգոստոսին մոդելավորողը պատրաստվում է մեկնել իր պատմական հայրենիք՝ Հայաստան, ցուգադրության և նոր ազգային մասնիկներ պարունակող հավաքածուի ստեղծման համար: