Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) կայացավ հայկական մշակույթի օրը

Ըստ ավանդույթի փառատոնի հյուրերին մայրենի լեզվով ողջունեց Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր ավագ քահանա Տեր Մակարը: Ազգային համայնքների ղեկավարները փոխում են փառատոնի սովորական ձևաչափը՝ ավելի հաճախ կազմակերպելով փառատոնները բացօթյա: Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքել են հյուրերին հարմարավետ Ա. Գ. Հովանեսովի անունի հրապարակում, որտեղ գտնվում են փոքրիկ եկեղեցի և հայ ժողովրդի հիմնական սրբությունը՝ Խաչքարը: Քաղաքի ղեկավարի անունից նոր փառատոնի օրվա կապակցությամբ դերասաններին և հանդիսատեսին շնորհավորեց Իրինա Խիտրովան:
Հայաստանին և Ռուսաստանին կապում է հազարավոր տարիների բարեկամական ընկերությունը: «Մենք չենք կարող պատկերացնել մեր քաղաքի պատմությանը առանց հայ ժողովրդի», — իր ելույթում նշեց քաղխորհրդի նախագահի տեղակալ Ֆյոդոր Ինշակովը:
«Կոմիտաս» վոկալ — պարային համույթի երգացանկում, որը գլխավորում է Արևիկ Մարգարյանը, բազմաթիվ լուսավոր համարներ են, բայց համույթի մասնակիցները սովոր չեն կրկնել համարները, այնպես որ, ամեն տարվա «Բազմազգ Արմավիր» փառատոնին պատրաստում են նոր ծրագիր:

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը բավականին հարուստ է: Կախարդական դուդուկի հնչյունները ճանաչված են որպես գլուխգործոց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգությում: Երաժիշտները, երգիչները, պարողները փոխարինում էին միմյանց և տեղափոխում զուլալ գետակների, քաղցր խաղողի և ձյունափայլ լեռների հեռավոր երկրիր: «Մենք կարող ենք ելույթ ունենալ 24 ժամ, և միևնույն է ժամանակը չի հերիքի ցույց տալ բոլոր այն պարերը և երգերը, որոնք գիտենք», — ասում են համայնքում:
Գրիգորի Կարապետյանը՝ ք. Արմավիրի «Ռուսաստանի հայերի միության» տեղական մասնաճյուղի նախագահը ասում է. «Արմավիրը բազմազգ քաղաք է: Փառատոնը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել միմյանց: Մենք ուրախ ենք ներկայացնել մեր լավագույն համարները և ցույց տալ, թե որքան գեղեցիկ է Հայաստանի մշակույթը»:
«Եռագույն», «Չաչանը», «Անիի կանչը», «Քոչարի», «Կոմիտասի Շորոր» այս և այլ պարերը առաջացրեցին հյուրերի մոտ բուռն հիացմունք: «Բազմազգ Արմավիր» փառատոնը վեց տարի անընդմեջ հավաքում է հանդիսատեսի: Սա հիանալի հնարավորություն է Արմավիրում ապրող բնակիչներին ծանոթացնել յուրաքանչյուր ազգի մշակույթի հետ: